Թյուր է այն կարծիքը, թե մարդիկ հիմա քիչ են կարդում, հեռացել են ընթերցանությունից, չեն հետևում արձակի ու բանաստեղծության նորություններին: Դրանում մենք համոզվեցինք, երբ Asekose.am-ում պարբերաբար ներկայացնում էինք Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» ժողովածուի պատմվածքները: Դրանք ընթերցած տասնյակ հազարավոր մարդիկ իրենց շնորհակալությունն էին հայտնում՝ նաև համացանցի միջոցով ժամանակակից պոեզիայի գործերին ծանոթացնելու հնարավորություն ընձեռելու համար, իսկ ոմանք էլ իրենց մեկնաբանություններում գնահատում էին պատմվաքները, որոնցում, «առանց ավելորդ չափազանցությունների, ներկայացվում է կյանքը՝ ինչպես որ է»: Ժամանակակից պոեզիայում իր ուրույն ոճով առանձնացող Դավիթ Ավետիսյանը, ով, ի դեպ, մասնագիտությամբ իրավաբան է, գիտությունների թեկնածու, դոցենտ, նաև բանաստեղծությունների երկու ժողովածու ունի: Asekose.am-ը ներկայացնում է բանաստեղծություններ Դավիթ Ավետիսյանի «Կյանքն իմ աչքերով» և «Ես հյուլեն եմ ամպերի» գրքերից. կարդում է Սարգիս Նաջարյանը՝ ձայնագրությունը Հանրային Ռադիոյի:
Ես հյուլեն եմ ամպերի. Դավիթ Ավետիսյանի բանաստեղծությունները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet