▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հիասթափ չեմ․․. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այսօր պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ եղել է արդյո՞ք, որ իշխանություններն իր առջև պայման դնեն, ասեն՝ «այստեղ այսքան մեքենա տուր, այս հիմնադրամին այսքան գումար մուծվի ու լավ աչքով կնայենք», նշեց. «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, այդպիսի բան ոչ մեկը ռիսկ է արել, ոչ էլ կարա ռիսկ անի ինձ ասի: Ծառուկյանի դիրքը, կշիռը այնպես է եղել, որ... ես մնացածի նման չեմ: Ծառուկյանն ինչ մտածում է՝ ասում է, Ծառուկյանը չի մտածում, որ վայ հեսա իմ հետեւից կընկնեն: Ծառուկյանի դիրքն ու կշիռն այլ է եղել, դուք իմ ելույթներից կարող եք տեսնել: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարող լինել: Ծառուկյանը չի վախենում ասել այն, ինչ մտածում է, Ծառուկյանն ուզում է, որ լավ լինի, Ծառուկյանի համար կարևոր չէ, թե որ կուսակցություն է, ում բարեկամն է: Ծառուկյան ուրախանում է իր ժողովրդի համար, Ծառուկյանն ուրախանում է, որ իր երկրում լավ լինի, տնտեսություն զարգանա, չեմպիոններ ունենք, մարդիկ չգնան, գնացածները վերադառնան, դեմքներին ժպիտ լինի, որ մարդիկ ադաթն ու ավանդույթն իր երկրում ստանա: Մարդիկ կարիքից դրդված են գնացել, բայց բոլորն ուզում են վերադառնալ»: Այն հարցին, թե ինչու են գործարարներն ուզում մոտ լինել իշխանություններին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նրանք ուզում են, որ իրենց գործերը լավ լինի. «Այսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա էլի ստուգում են: Ստուգելու են ձև կա: Բայց հիմա մենակ Ծառուկյանին են ստուգում»:

Ծառուկյանի խոսքով՝ ինքը փորձում է ներդրումներ բերել Հայաստան, սակայն իշխանությունների կողմից խոչընդոտների է հանդիպում: Նա անդրադարձավ Երեւանի կենտրոնում հյուրանոց կառուցելու պատմությանը, որը ձգվում է տարիներով. «Երեւանի քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավորապես սառեցրել են»: Լրագրողների այն հարցին՝ինչո՞ւ են մերժել, Ծառուկյանն արձագանքեց. «Դա կարող եք անձամբ քաղաքապետին եւ ճարտարապետին հարցնել, որ եղել է այդպիսի հանդիպում, եւ ինչու են հիասթափված հեռացել եւ իրենց ծրագրերը սառեցրել:

Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝Ես մնացածի նման չեմ. իմ քաշն ու հզորությունն իմանալով՝ ոչ մեկը չի կարա ռիսկ անի ինձ նման բան ասի. Գագիկ Ծառուկյան

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին