▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլ աղջիկների եմ հաճոյախոսում, ուրեմն` նրանց սիրահետո՞ւմ եմ. Լիլիթ Կարապետյան

Երեկ համացանցային քննարկման գլխավոր թեման, թերևս,  Աշոտ Աղաբաբյան-Լիլիթ Կարապետյան ֆեյսբուքյան հարաբերություններն էին: Համացանցի օգտատերերի աչքից չէին վրիպել Աշոտ Աղաբաբյանի` երգչուհու նկարներին արված մեկնաբանությունները: Նույնիսկ հնչել էին կարծիքներ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը պարզապես սիրահետում է Լիլիթ Կարապետյանին: Նշենք, որ երեկ Աշոտ Աղաբաբյանը մեկնաբանել է իր գրառումները.

«Ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա մեր ամենալավ երգչուհիներից է ու իր նկարը ֆեյսբուքում տեսնելով կոմպլիմենտ եմ արել, գեղեցիկ հայացքի համար: Ես դա չեմ արել ինչ-որ բան նկատի ունենալով: Պատգամավորը Լիլիթ Կարապետյանի հայացքը մեկնաբանեց, կամ էլ թե չէ ասենք Օբամայի կամ Վարդիշաղ Վարդիշաղյանի հայացքը մեկնաբանեց, հետո ի՞նչ: Չգիտեմ դա էգ է, թե որձ, բայց հոգին շատ կեղտոտ է ու նա չի հասկանում, որ նման քայլով իր հեղինակության հետ ավելի շատ է խաղում, քան փորձում է մեկի հեղինակության հետ խաղալ»:

Այս աղմկահարույց միջադեպի կապակցությամբ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Լիլիթ Կարապետյանի հետ: Վերջինս, նույնիսկ իր երեխայի անունով երդվելով, նշեց, որ որևէ  բանից տեղյակ չէ, ավելին` գրառումներն էլ չի տեսել.

«Ես  որևէ պատկերացում չունեմ այդ ամենի վերաբերյալ, հազվադեպ եմ օգտվում  ֆեյսբուքից և  այդ հարցում հմուտ էլ չեմ: Վերջերս եմ գրանցվել, ժամանակ առ ժամանակ մտնում եմ և նկարներ եմ նայում»:

Այնուհետև Լիլիթ Կարապետյանը նաև անդրադարձավ մեր  այն դիտարկմանը, որ համացանցում հնչում են կարծիքներ, որոնց համաձայն` Աշոտ Աղաբաբյանը սիրահետում է իրեն.

«Ես և եղբայրս 97-98 թվականներից երգում էինք «Արդինի»-ում,  առահասարակ, մեր ընտանիքը  շատ մտերիմ է Աշոտ Աղաբաբյանի, անգամ նրա քրոջ (Աշոտ Աղաբաբյանի կինը Գալուստ Սահակյանի քույրն է) ընտանիքների հետ: Շատ լավ եմ  վերաբերում նման գրառումներին, նույնիսկ ես` որպես կին, չեմ կարողանում գեղեցիկ աղջիկների նկատմամբ անտարբեր անցնել, միշտ հաճոյախոսում եմ, ստացվո՞ւմ է ես էլ եմ սիրահետում նրանց: Ուղղակի մեր ազգն է այդպիսին, միշտ կասկածում են, ամեն ինչի մեջ վատ բան են տեսնում… Թեև ազգի մասին այդպես ասելը սխալ է, դրանք պարզապես անհատներ են, որոնց տեսակն է այդպիսին»:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին