henaran.am-ը գրում է, որ այսօր ՀՀ գործադիր մարմնի շենքի մոտ հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրին նաիրիտցիները: Նրանք կառավարությունից պահանջում են՝ վճարել իրենց 18 ամսվա աշխատավարձերը: Նաիրիտցիներին միացել էր նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:
Ակցիայի մասնակիցները չհանդուրժեցին սակայն Անի Զախարյանի ներկայությունը: Նրանք պահանջում էին, որ նա հեռանա իրենց կողքից:
«Էս դուրսպրծուկն ովա՞, որ միանա մեզ»,-վրդոված գոռում էր մի կին:
«Երբեք չեմ վախենալու սադրիչներից, պրովակատորներից, որոնք գիտեն որ չեմ վախենում, բայց հատուկ հանրահավաքների ժամանակ հայտնվում են մեկ-երկուսը , որպիսի ժողովրդի մեջ տպավորություն ստեղծվի, թե իբր Անի Զախարյանին հակաազդեցություն կա, ոչ...»,-բարձրախոսով հայտարարեց Անի Զախարյանը:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում