▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել. Ճարտարապետ

 

Երևանի Պ. Սևակ փողոցում բազմահարկ շենքի քանդման հետևանքների վերացման համար, ըստ ճարտարապետ Արսեն Կարապետյանի, բացի մեծ տուգանքներից, շինթույլտավության կասեցումից, պետք է համապատասխան կառույցին ստիպել հարակից փողոցները փոշեկուլներով մաքրել ու ջրցաններով լվանալ։  Ճարտարապետի գրառումը ներկայացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ  Կարեն Վրթանեսյանը։ 

««Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ էկոլոգիական չգիտեմ ինչ կառույցին, կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարեն, հասարակական օբյեկտներին $1500, պայթյունի պահից 1 ժամվա ընթացքում բոլոր կայանած և անցնող մեքենաներին $100, 3 օրում աղբը հանել ու բոլոր կից բակերն ու փողոցները փոշեկուլներով ու ջրցաններով լվան, փողոցների ամբողջ երկայնքով անձրևատար ու կոյուղու խողովակները մաքրել, վերջում էլ շինթույլտվությունը կկասեցնեի»։

Արսենի գրածը մեջբերում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հսկայական վնաս են պատճառում այս կարգի «քանդումները»։ Իմ կողմից ավելացնեմ ևս մի քանի կետ.

. Այդ շինարարական փոշին ահռելի ծավալներով լցվելու է այդ թաղամասի ջրահեռացման համակարգի մեջ և խցանի դրանք։ Այսինքն առանց այն էլ ջրահեռացման համակարգերը նորմալ չեն աշխատում, այսուհետ լրիվ են փակվելու։ Դրանց մաքրելը լրացուցիչ ծախս է։ Իսկ եթե չարվի, ապա ամեն հորդ անձրևից հետո մարդիկ ահռելի վնասներ են կրելու (ջրից փչացած ավտոմեքենաներ, կիսանկուղներ և նկուղներ և այլն)։

. Առողջական ռիսկերը և վնասները շրջակա թաղամասների բնակիչների համար. քանի որ հին շենք էր, ապա շատ մեծ հավանականությամբ ասբեստ կար, իսկ ասբեստի փոշին մահացու վտանգ է։ Գուգլեք «Asbestos and health risks», կարող եք նաև Յութուբում նայել։ Այս մասին, բնականաբար, քաղաքապետարանի խոսնակը ձեզ չի պատմելու։

. Նաև, ինչպես նշեց մեկնաբանություններում փաստաբան Սոս Հակոբյանը, այստեղ ոչ թե միայն վարչական տույժերի հարց է, այլ ակնհայտորեն քրգործի թեմա կա, քանի որ հանրային անվտանգության առումով շատ ռիսկային գործողության են դիմել ու ահռելի վնասներ հասցրել մարդկանց»,- գրել է Կարեն Վրթանեսյանը։ 

***
 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին