Երեկ երթուղայինով գնում էի տուն, 44 համարն էր, երեկո, մութ ու ցուրտ: Հասանք «Կինո ռասիա»-իայի կանգառ, դե բնականաբար երթուղայինում լիքը մարդ կար, մեկը մյուսի վրա կռացած, Երթուղայինից մի երիտասարդ իջավ, դուռը լավ չփակեց վարորդն էլ կանանց, աղջիկների, անչափահասների ներկայությամբ նետեց. «Համբալ դուռը փակի»:
Ուղևորն արդեն գնացել էր , չլսեց, իսկ ես չդիմացա, ու ասեցի, որ նման կերպ չի կարելի արտահայտվել կանանց, երեխաների ներկայությամբ, ու հորդորեցի, որ վերջապես նրանք հասկական, որ մարդ են տեղափոխում, ոչ թե կարտոֆիլ: Վարորդն ինձ. «Բա մեծի հետ խոսալ իմացի արա, լավ եմ անում»: Ես էլ վարորդին, արան դու ես, քեզ մեծավարի պահի:
Չթույլատրված վայրում կանգնեց ու ինձ մեղմ տոնով դուրս շպրտեց երթուղայինից:
ՀԳ. Շատ կցանկանայի, որ Տարոն Մարգարյանը լիներ երթուղայինում, նրա կողքին կանգնած լիներ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ պրն Նավասարդյանը, ու նրանք վարորդի պահվածքի մեջ տեսնեին հենց իրենց:
Լրագրող Հարություն Մկրտչյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից