▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երուսաղեմում հրեաները հարձակվել են հայկական ռեստորանի վրա, կոտրել 2000 $ արժողությամբ ծաղկամանը

«2024 թվականի հուլիսի 13-ին երկու ծայրահեղականներ ներխուժել են Ասլանյանների ընտանիքի «Հայկական պանդոկ» ռեստորան, բարձր երաժշտություն միացրել, սկսել վիրավորել տերերին»։

Փախչելով ՝ խուլիգանները վնասել են երկու հնաոճ Աթոռ և կոտրել 2 հազար դոլար արժողությամբ ծաղկամանը։ Ռեստորանի մենեջերը դիմել է մոտակա ոստիկանական բաժանմունք։

«Սպուտնիկ Արմենիա»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամաբ․ «Հարձակում Երուսաղեմի «Հայկական պանդոկ» ռեստորանի վրա․
Հուլիսի 13֊ին Երուսաղեմում երկու խուլիգան օրտոդոքս հրեա հարձակվել են Ասլանյան ընտանիքին պատկանող «Հայկական պանդոկ» ռեստորանի վրա, սպառնացել այցելուներին և աշխատակիցներին, հայհոյել և վիրավորել մարդկանց, կոտրել են երկու թանկարժեք աթոռներ և 2 հազար դոլարանոց ծաղկաման...
Սա ֆաշիստ հրեաների հայատյացության հերթական դրսևորումն է...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին