▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրից հեռացած մի մարդ քաջություն աներ «ֆլեշմոբ» աներ ու հետ գար, տեսնեմ քանի՞սը օրինակ կվերցնեին

Երկրից հեռացած մի մարդ քաջություն աներ‘ «ֆլեշմոբ» աներ ու հետ գար, տեսնեմ քանիսը՞ օրինակ կվերցնեին,
Մի չինովնիկ կառավարության դիմաց կանգներ ու`«ֆլեշմոբ» աներ. Վե՛րջ, կաշառք չեմ վերցնում, տեսնեմ, քանիսը՞ կանեին նույնը,
Մի դատավոր դատական նիստերի դահլիճ մտնելուց հետո`«ֆլեշմոբ» աներ. Վե՛րջ. արդար եմ դատելու, տեսնեմ քանիսը՞ կնախանձեին,
Մի քանիսն էլ`«ֆլեշմոբ» անեին` հեռանային իշխանությունից, տեսնեմ քանիսը՞ կքայլեին հետևներից…
Մի քանի`«լուրջ» ընդդիմադիր էլ ազատության հրապարակում ‘«ֆլեշմոբ» անեին ու ասեին, որ այսքան պարտվելուց հետո գնում են տուն, տեսնեմ քանիսը՞ գլխիկոր կհետևեին…

Նորայր Նորիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին