▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժը գյուղերից մեկում 50-ից ավելի տուն է վնասել

Երկրաշարժի հետևանքով փլուզումներ չկան, միայն ճաքեր են առաջացել: Այս մասին «Իրավաբան»-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը:
«Ճաքերն առաջացել են և՛ սեփական շինությունների, և համայնքային նշանակության շինությունների վրա, այդ թվում նաև դպրոցի»,- նշել է Բավեյանը՝ հավելելով, որ հանձնաժողովը տեղում ուսումնասիրում և արձանագրում է կրած վնասները:
Բավեյանը հայտնել է նաև, որ երբ երկրաշարժը տեղի է ունեցել, մարդիկ գիշերն իրենց տներից դուրս են եկել, սակայն խուճապ չի եղել։

***

Գեղարքունիքի մարզում այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժը որոշակի վնասներ է հասցրել ոչ միայն Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի տնտեսություններին, այլ նաև վնասվել է Ծակքար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
«Հին եղեկեղեցուց քարեր են ընկել, եղած ճաքերը խորացել են»,- «Փաստինֆո»-ին ասել է Ծակքար գյուղի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սանթուր Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ 60 ականներին կառուցված բնակելի տների մեջ առաջացել են ճաքեր, վնասվել է մոտ 8 տնտեսություն, ինչի մասին տեղյակ են պահել պատկան մարմիններին։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին