▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում

Թարմացված․ Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

***

Րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։

Ցնցումները զգացվել են Երևանի տարբեր համայնքներում, Արտաշատում։

Քաղաքացիները ֆեյսբուքյան հարթակը հեղեղել են գրառումներով։

Նախնական տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 3.6 մագնիտուդ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին