▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու հայուհիներ ադրբեջանական անձնագրեր են ստացել

Ադրբեջանի տարածքում ապրող երկու կանանց, ովքեր ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հայկական ծագում ունեն, Ադրբեջանի Հանրապետության անձնագրեր են տրվել: Կանայք մայր ու աղջիկ են. մոր անունը Ժաննա Մուրադյան է: Ավելի վաղ նրանք դիմել էին Նիզամիի շրջանի ոստիկանություն` հաղորդելով, որ իրենք ծնված օրվանից ապրում են Բաքվում և բնակության վայրը երբեք չեն լքել: Սակայն շրջանային վարչությունը հրաժարվում էր կանանց անձը հաստատող փաստաթուղթ տալ: Դատարանը բավարարել էր կանանց հայցը և նրանց անձնագրեր հանձնել:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին