Սա աշխարհի ամենակենտրոնախույզ դիմանկարն է: Այն անհնար է հասկանալ առանց նրա «Աստղային գիշեր» հռչակավոր կտավը հիշատակելու: Սա նույնպես ոչ թե մարդու, այլ աստղի պատկեր է` լույսի ճառագայթներից հյուսված, ճառագայթող ու շրջակա խավարը լուսավորով գույներից գործված կտավ:
Սա պայթյունի պատկեր է` հրաշքով կանգնեցված ու ամեն վարկյան պայթելու պատրաստ մի նկար: Նկարի շրջանաձեւ ու կենտրոնախույզ կառուցվածքը ֆիզիկական ու աստղագիտական անհրաժեշտություն է` այդպիսին է պայթյունի տրամագիծը, այն պայթյունի, որից սկսվել ու որով ավարտվելու է այս աշխարհը: Սա Աստղի եւ Աստծո դիմանկար է: Երկար մի նայեք դրան` կխելագառվեք: Դա Մարդն է` այնպիսին, ինչպիսին նա պետք է լինի` լույս եւ հույս տալու համար ծնվածը: