▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երջանիկ ընտանիք ստեղծվեց, իսկ ես մնացի կոտրած տաշտակի առջև. փոխնակ մոր պատմությունը

Emedia.am-ը գրում է.

2011թ-ին Սուսաննան աշխատանքի անցավ որպես վաճառողուհի Երևանի բակային խանութներից մեկում: Կրպակի սեփականատերերը երիտասարդ ամուսիններ էին, ովքեր շատ հարգում և վստահում էին իրենց աշխատակցին:

«Մեր մտերմությունը շատ խորն էր, նրանք ինձ ավելի աշխատավարձ էին տալիս, քաղաքից բացակայելու ժամանակ էլ տան բանալիները, որպեսզի մաքուր պահեմ ու հսկեմ: Այդ շրջանում երկու տղաներիցս մեկը բանակում էր, մյուսը` Ռուսաստանում արտագնա աշխատանքի»,-մեզ հետ զրույցում հայտնում է Սուսաննան:

Մեր հերոսուհին պատմում է, որ երիտասարդ զույգը 6 տարի շարունակ երեխա չէր կարողանում ունենալ. «Մոտ չորս տարի բուժվում էին Հայաստանում և դրսում. անօգուտ: Իրենց կոտրված ու հուսահատ վիճակն ազդում էր նաև իմ վրա»:

Հարաբերություններում անկեղծությունը տանում է նրան, որ ամուսինները խոստովանում են, որ իրենք երեխա ունենալ չեն կարող, երկու տարբերակ ունեն կամ որդեգրում կամ փոխնակ մայր: Տիկին Սուսաննան այս նորությունը ծանր է տանում և օգնել չկարողանալու անզորությունից պատրաստվում է հեռանալ աշխատանքից և նոր գործ փնտրել:

«Մտքի չգիտեմ ինչ փայլատակում եղավ, որոշեցի անպայման հիվանդանոց ստուգումների գնալ և առողջ լինելու դեպքում փոխնակ մայր դառնալ այդ զույգի համար: Ստուգումների պատճառով աշխատանքի չգնալու համար ինձանից գումար չպահեցին, մի բան էլ ավելի վճարեցին և մշտապես հետաքրքրվում էին, թե ինչ խնդիր ունեմ և ինչու եմ օրերով բացակայում… սուտ պատճառներ էի բերում»:

Բժշկական զննությունից հետո բժիշկներն ասում են, որ տիկին Սուսաննան կարող է փոխնակ մայր լինել, այս նորությունը երիտասարդ զույգին աննկարագրելի երջանկություն է պարգևում:

«Որևէ գումարի շուրջ պայմանավորվածություն չենք ունեցել, ես իրենց ասել եմ, որ ինքնաբուխ եմ անում, սեփական ցանկությամբ, ուզում եմ լիարժեք դարձնեմ իրենց ընտանիքը»,-նվաղած ձայնով պատմում է մեր հերոսուհին:

Հղիության ամբողջ ինը ամիսների ընթացքում տիկին Սուսաննան առանձնակի ուշադրության և խնամքի է արժանանում, ամուսիններն ամեն ինչ անում են, որ փոխնակ մայրն իրեն լավ զգա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին