Սիրելի լրագրող գործընկերներ
Եթե աշխատանքի բերումով նման տեսարանի ականատես լինեք, ապա խնդրում եմ, կապիկին ոչ թե մինչև վերջ նկարեք, այլ պարզապես թողեք ու փախեք, ինչպես անում են այս տեսանյութի զինվորականները: Հավատացեք՝ զինվորականները լավ գիտեն, թե ինչպես է պետք պաշտպանվել անկանխատեսելի զենքի կրակոցներից:
Երեկ Կենտրոն դատարանի դիմաց կատարվածն ինձ ապշեցրեց այլ տեսանկյունից. ակնհայտ տարօրինակություններով երիտասարդը զինված աջ ու ձախ է անում, իսկ մեր սիրելի լրագրողները «հերոսաբար» նկարահանում են բոլոր մանրամասները: Հավատացեք՝ այս տեսանյութի կապիկի համար որևէ նշանակություն չունի դիմացինը լրագրո՞ղ է, թե ոստիկան:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ 1983թվ-ին ծնված Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին ու հայտարարել. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի»: