▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդը տանը դաշնամուր չունի և Երևանի կայարանում պարապում է , որ ընդունվի երաժշտական ուսումնարան

Լրագրող Նարինե Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Մի քանի օր առաջ Երևանի Սասունցի Դավթի հրապարակում գտնվող երկաթուղային կայարանից թոռնիկիս ճանապարհում է Բաթումի հանգստանալու:

Նախ ասեմ որ վաղուց չէի եղել այնտեղ և ևս մեկ անգամ հիացա այդ հրաշագեղ շինությամբ ,որի ճարտարապետն է եղել Էդմոնդ Տիգրանյանը և 1956 թվ․ այն հանձվել է շահագործման:

Հիանում էի նրա շքեղությամբ, մաքրությամբ և աշխատակիցների բարեհոգությամբ և հանկարծ ականջս շոյեց դաշնամուրային դասական երաժշտություն: Մի պահ ինձ թվաց ձայնագրություն է, բայց հանկարծ աչքս ընկավ այս երիտասարդին ,որի կենդսնի կատարումը իր շուրջ էր հավաքել մի խումբ մարդկանց: Ինձ էլ նա անտարբեր չթողեց: Մի պահ ինձ թվաց որ նա աշխատում է, բայց հետո պարզվեց որ նա տանը դաշնամուր չունի և այդտեղ պարապում է ,որպեսզի ընդունվի Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարան:

Հաջողություն մաղթենք այս տաղանդավոր տղային և վայելենք նրա կատարումը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին