Esem.am–ը «Ի՞նչ են խոսում» բաժնում անդրադարձել է երգիչ Էրիկ Կարապետյանի ու դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի անվան շուրջ պտտվող ասեկոսեներին: Լուրեր են պտտվում, թե Էրիկ Կարապետյանը և Դիանա Մալենկոն ընկերություն են անում:
Ի պատասխան այս լուրերի` Էրիկ Կարապետյանը պատասխանել է.
«Արդեն գլխի եմ ընկնում, թե որտեղից են տարածվել նման խոսակցություններ: Երևի առիթն այն է, որ ես ու Դիանան վերջերս մի մրցանակաբաշխության հանդիսավարներն էինք, որի ժամանակ, երբ ես կատարեցի իմ «Անիրական սեր ես» երգը, բեմադրության հերոսուհին նա էր: Զարմանալի է, մարդիկ երկու հոգու միասին տեսնելով՝ սկսում են ինչ-որ սիրավեպեր վերագրել, կարծում եմ` մի փոքր ծիծաղելի է: Շատ տեսահոլովակներ ունեմ, որոնցից ամեն մեկն իր հերոսուհին ունի, ինչ է, ուրեմն բոլորի հետ ընկերությո՞ւն եմ արել: Մենք միայն լավ ընկերներ ենք»: Երգիչը բացառել է, որ հետագայում միգուցե փոխվի հարաբերությունների ընթացքը:
Իր հերթին լուրը հերքել է նաև Դիանա Մալենկոն` պատասխանելով.
«Մենք միայն լավ ընկերներ ենք, ուրիշ ոչինչ»:
Իսկ այն հարցին` հնարավո՞ր է, հետագայում ընկերական հարաբերությունները վերածվեն սիրավեպի, Դիանան պատասխանել է. «Երբեք հնարավոր չէ կանխատեսել ապագան, ոչ մեկս չենք իմանա, թե ինչ կլինի հետագայում»:
Առավել մանրամասն` այստեղ