Արդեն մի քանի տարի ԱՄՆ-ում բնակվող երգիչ Նորոն ամանորյա տոներն անցկացնում է Մեքսիկայում` Քանքուն ծովափնյան հանգստավայրում:
Նորոն ոչ միայն հասցրել է կազինոյում շահել պոկերի խաղում, այլև կարողացել է «արժանանալ» տեղական դելֆինարիումի բնակիչների ընկերությանը. ֆեյսբուքյան էջում Նորոն լուսանկար է տեղադրել` դելֆիններից մեկի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Նորոն վերջերս թողարկել է «Մի անուն» ձայնասկավառակը,իսկ նրա վերջին տեսահոովակը Շուշան Պետրոսյանի հետ էր` արտագաղթի թեմայով: