Երգիչ Նարեկ Մակարյանն արձագանքել է երեկ համացանցում տարածված այն տեղեկատվությանը, թե ինքն իբրև զբաղված է էժանագին ինքնափիառով:
«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանում երկրորդ տեղը զբաղեցրած երգիչը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, հետևյալ գրառումն է կատարել.
«Ցավում եմ, որ մարդկանց մեջ այսքան չարություն կա: Այսօր երկրպագուներիցս մեկն վրդովված այս նկարը ուղարկեց: Չգիտեմ, թե որ մի «քաջ», «հպարտ» և «խոսքի ազատությունը» հարգող արարածն է թաքնված այս գրառման ետևում, սակայն կարող եմ վստահեցնել, որ փիառ անելու և այս գրառման մեջ ներկայացվող էժանագին մեթոդներով նոր երկրպագուներ ձեռք բերելու իմ մտադրության մասին պարզեցի հենց նոր՝ կարդալով այս ամենը: Ինձ թվում է, որ ամեն մեկը դիմացինին իրենով է դատում: Այնպես որ, հետևությունները թողնում եմ ձեզ:
P.S. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին կյանքիս այս դժվար պահին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, լուրեր էին տարածվել երգչի վատառողջ լինելու և հիվանդանոց տեղափոխվելու մասին, որոնք վերջինս հաստատել էր ու ավելացրել, որ իրեն բարդ վիրահատություն է սպասվում: