Այսօր մեծ ուրախություն էր ինձ համար, քանի որ իր հոգևոր հոր՝ Տեր Շմավոն քանահայի հետ միասին ինձ էր այցելել, մեր սիրված երգիչներից Մհերը։ Ուրախ էի, մեր հանդիպման ժամանակ խոսակցությունը ընթացավ շատ ջերմ մթնոլորտում։ Ջերմ քանի որ մի երիտասարդ արեգակ վերածագել էր իր մայրենի հորիզոնում։ Ամեն անգամ, երբ որևէ մեկը հեռանում է այդ հորիզոնից, հոգու տաճարը մի քիչ պաղում է, իսկ ամեն անգամ երբ արևը գտնում է իր ճշմարիտ տեղը, բոլորս զգում ենք հավաքական կյանքում ջերմության բարձրացումը։ Բարի գալուստ քո տեղում բացակայող, իսկ հիմա մեր միասնական կյանքը ջերմացնող սիրելի անուն՝ Մհեր։ Երբ չկայիր այդ տաճարում, մենք զգում էինք քո բացակայությունը, ինչպես զգումենք բոլոր նրանք բացակայությունները, որոնք ինչ որ ժամանակի համար բացակայում են մայր էությունից, բայց ՄԱՅՐը մանում է միշտ մայր, սպասելով իր արև զավակների վերադարձին, որպեսի միասին ջերմացնենք այն, ինչը կոչվում է Հայրենիք, Ազգ և Մայր եկեղեցի։
Համբյուրում ենք բոլորս քեզ, շնորհավորում քո սուրբ Մկրտությունը Մայր Ավազանում և երազում այն ցանկալի և սպասված օրվան, երբ ընտրած գեղանի Արցախցու հետ կյանքդ կապելով, Մայր Եկեղեցվո խորանի առաջ, կերջանկանաս դու, իսկ քեզ հետ նաև մենք։ Քանի որ մեր ամեն մի արև զավակի երջանկությունը, մեր հավաքական երջանկությունն։ Ապրիր և հոգումդ ապրեցրու այն, ինչ հազարամյակներ մերն է՝ ՀԱՅԻՆԸ։
Երգիչ Մհերը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է դարձել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet