Երգիչ Էրիկի երգերից մեկը՝ «Լալալե»-ն, գողացվել է ռումինացի կատարողի կողմից: Էրիկն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր երգի հիման վրա նկարահանված՝ օտար երգչի հոլովակը և գրել.
«Տեսնես կգա մի օր, երբ հեղինակների իրավունքները կպաշտպանվեն, ու այլ ազգի երգիչները մեր երգերն օգտագործելուց ուղղակի կհարցնեն մեզ կամ գոնե կնշեն, որ դա մեր երգն է»: