Բարև՛ ընթերցող, այս անգամ ցանկանում եմ բարևով սկսել,որպեսզի մեկնաբանություններն էլ բարի բովանդակությամբ տեսնեմ: Տենց է չէ՞, ասում են՝ ինչպես օրդ սկսես, հենց այդպես էլ կվերջանա, ես էլ հոդվածս եմ բարիով սկսում:
Անկեղծ ասած այս գրառման համար շատ եմ մտածել, երկմտել, արժե՞ գրել, թե՞՝ոչ, բայց որոշեցի, որ պետք է գրել, ու սրտումս վախ արթնացավ: Անկեղծ, չեմ ուզում այս գրառման համար ընկնել դատարանները, դատավորի և դատախազի խոսքերն ու ճառերը լսել կամ վճիռը, ո՛չ էլ երդվյալ ատենակալների մոտ իմ մեղքի բաժինը ապացուցել կամ հանդգնել և, իվերջո, չեմ ցանկանա ամբաստանյալ կոչվել,ինչ է թե սուբյեկտիվ կարծիքս եմ հայտնել հրապարակավ:
Դե պետք է հասկանալի լինի, եթե ոստիկանության հետ որևէ առնչություն չլիներ,նման նախաբան չէի գրի (հասկացաք ինձ):
Ուրեմն այսպես, ընդամենը մի քանի օր է, ինչ համացանցում և գուցե նաև եթերում է հայտնվել Շուշան Պետրոսյանի և Նորոյի «ՇՈՒՏՈՎ» երգի տեսահոլովակը: Էնպես էին նկարահանել նախատեսահոլովակյան անոնսը,որ մտածեցի շուտով մի լավ բան է լինելու: Բայց...պարզվեց,որ արտագաղթը հերքող պատգամավորական պետդումայի արտիստներից Շուշան Պետրոսյանը երիտասարդ Նորոյի հետ դուետ է երգում ՝ նվիրված արտագաղթին կամ Երևանին:
Այնքան հետաքրքիր են գրված բառերը,դե դա բնական է,քանի որ հեղինակը Վահրամն է: Երգում ասվում է.«ո՞վ է ասել՝ «ուր հաց ,այնտեղ էլ կա՛ց»»... էդ Վահրամի գրված խոսքը համ Նորոն է ասում, համ՝ Շուշանը: Ես մի բան չեմ հասկանում՝ լավ, Վահրամը չգիտեր,լավ Նորոն չգիտեր,դե երիտասարդ կադրեր են, բայց արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ չգիտե՞ր,որ «Ուր հաց ,էնտեղ էլ կա՛ց» թևավոր խոսքը ժողովրդական բանահյուսություն է: Ուֆֆֆ՜ աման եսիմ է՜...
Այդ խոսքն ինչի սխալ խոսք է՞, արտագաղթը վառ օրինակ,որ դա ՃԻՇՏ է: Կամ,որ երգում եք. «Ընկերներիս ու հարազատ մարդկանց ես չեմ ուզում կորցնել անդարձ»...Բայց ինչու՞ եք կորցնում անդարձ,այս թևավոր խոսքը չէի՞ք լսել,որ հեռուն միշտ քաղցր ա: Գնացողներին ո՞վ է այսքան ժամանակ մոռացել,եթե փողով օգնել են:
Կամ Շուշան Պետրոսյանը,որ ասում է «Խոր վերքերից քո սրտի մեջ բացված, չես ազատվի, թե ետ չգաս »...Այ մարդ,ինչու՞ եք մարդկանց հուսակոտրում,որ այստեղ ամեն ինչ այնքան լավ է:Ի՞նչն է լավ `բժշկությու՞նը, կրթությու՞նը, կառավորությու՞նը, երգիչ-երգչուհինե՞րը....: Իսկ եթե ձեզ էլ հարցնենք՝ո՞վ պետք է ազատի ՀԱՅՐԵՆԻՔԸ այդ վերքերից: Մենք վերացական հասկացություններին չենք հավատում, ճիշտ ձևով ասեք, հիմա էլ հո մայթերին ձու չկա, որ խաբում եք:
Մի հարց էլ ռեժիսորներին ունեմ՝ այդ արտասահամանյան քաղաքների կադրերը դու՞ք եք նկարել: Այնպիսի տպավորություն է,որ կանաչ տաղավարում նկարել եք, հետո միացրել արտասահմանյան ֆիլմերից կտրած հատվածներին, ինչպես նախկինում ԱԼՄ-ն էր անում:
Կարծես թե վերջ:
Չէ՛, եկե՛ք փոփոխե՛նք բառերը՝ դարձնելով այն կրեատիվ: Պատկերացնենք՝ երգը ո՛չ թե ԵՐԵՎԱՆ քաղաքի մասին է, այլ երևանյան հիվանդության:
Կրկներգը՝
Իմ որովայնի մեջ կա ցավ,
Որը նորից արթնացավ ու լու՜ռ
Տանջում է ինձ:
Իմ ցավերի մեջ կա դեռ,
Դեղ խմելու մեծ հույսեր,
Արցու՜նք ու թախիծ:
Ով ինձ կասի՝ ինչ անեմ,
Ախր հանգիստ ես չունեմ,
Հիվա՜նդ եմ երևանով:
Ու խելագառ կդառնամ
Թե պետքարան ես չգտնեմ,
ՇՈՒՏՈՎ
Ահա՛, սա էլ կրկներգը: Մյուս տներն էլ դուք մտածեք:
Ի դեպ, մոռացա ասել, որ Շուշան Պետրոսյանին հարգում եմ և գնահատում իր տաղանդը, բայց, եթե մենակ երգեր այս երգը,ես միայն կհուզվեի: Շուշան Պետրոսյանի հետ երբ Նորոն է երգում , մի տեսակ բեկվոկալի տպավորություն է թողնում,ոչ թե ՝դուետի:
P.S. լուրջ հայրենասերներին, 18+ կոմենտառշիկներին կխնդրեմ նախօրոք հասկանալ,որ երգերով երկիրը չեն փրկում: Հոդվածների հեղինակներին «քլնգելու» փոխարեն պատգամավորներին ստիպեք,որ լավ օրենքներ որոշեն, օրինապահ դառնան և իրենց երեխաներին հասկացնեն՝ օրենքն ինչ է,այդ դեպքում երկրի բարելավման հետ կնվազի արտագաղթը:
Ես սիրում եմ իմ ԵՐԵՎԱՆ քաղաքը, իմ տունը, իմ հայրենիքը, կվերադառնամ, երբ հասկանամ,որ իշխանություն ունեմ թիկունքիս....
Աղբյուր` ՀՈՎՅԱՆ ՀՈՎՅԱՆ
Երգելով ու երգերով չեն փրկում երկիրը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet