Պարզվում է՝ ադրբեջանցի երգիչ Նադիր Գաֆարզադեն կատարել է Վաչե Ամարյանի «Բալա» երգը: Իսկ ադրբեջանական «ANS» հեռուստաալիքով հեռարձակվող «Şoubiz» հաղորդումը հանգամանորեն անդրադարձել է այս թեմային:
Հաղորդման հեղինակը քննադատել է բոլոր այն մարդկանց, ովքեր համարձակվել են կասկածի տակ առնել ադրբեջանցի երգչի արարքի ճիշտ կամ սխալ լինելը:
«Երգել է, ճիշտ է արել, նրանք էլ գողացել են մեր մշակույթը»,- ասել է նա: