Ռուս հայտնի երգչուհի Եվա Պոլնան օրերս մոսկովյան գիշերային ակումբներից մեկում վիճել և վիրավորել է մատուցողին: Ըստ լուրերի` մատուցողն իբր ծաղրել է երգչուհու կազմվածքը, ինչն էլ բարկացրել է երգչուհուն, ով վերցրել է աթոռն ու դրանով ծեծել մատուցողին:
Պոլնայի ոճաբանը պատմել է այս միջադեպի մասին` ասելով, որ երգչուհին խմած է եղել եւ նույնիսկ ոտքի վրա չի կարողացել մնալ: