«Ի՞նչ են խոսում» բաժնում esyes.am-ը գրել է, թե երգչուհի Մարին ընկերություն է անում ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդու հետ: Կայքի լրագրողը զանգել է Մարիին ու երբ երգչուհին լսեց իր և ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդու` Սևադայի, ընկերության մասին արդեն տարածված լուրի մասին, նախ` ծիծաղել է, այնուհետև ասել. «…, անձնականիս մասին չեմ ուզում խոսել ընդհանրապես... Չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, բայց չեմ ուզում նաև անձնականիս մասին խոսել, որն ինձ համար սկզբունքային է դարձել: Ուղղակի կասեմ, որ եթե անձնականումս լուրջ փոփոխություններ լինեն, առաջինը կզանգահարեմ «Ե՞ս Yes!»-ին և լուսանկարներ կտրամադրեմ հենց Ձեզ»: Ըստ էության ոչ հերքելով, ոչ հաստատելով լուրը` երգչուհին անկեղծ խոստովանել է. «Ես միայն կասեմ, որ սիրում եմ. շատ ուրախ և երջանիկ եմ»:
Երգչուհի Մարին ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒ՞Ն Է ԱՆՈՒՄ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդու հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet