55-ամյա Մադոննան վնասվել է բարձրակրունկ կոշիկներով պարելիս:
Երգչուհու ներկայացուցչի խոսքերով` ոչ մի սարսափելի բան չի պատահել, և արդեն հաջորդ շաբաթ նա կվերադառնա նախկին կենսակերպին:
«Նրա ոտքի ոսկորը վնասվել է, քանի որ նա պարել է բարձրակրունկ կոշիկներով: Նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ հենակներ անհրաժեշտ կլինեն միայն մեկ շաբաթվա համար»,- ասել է երգչուհու ներկայացուցիչը:
Instagram-ի իր էջում երգչուհին լուսանկար է տեղադրել, որտեղ ինքը մարզասրահում է:
«Մտածում եմ` ինչպես մարզվել այս հենակներով: Նոր նյարդային վերջույթներ մշակելը միշտ էլ ուրախ է»,- գրել է երգչուհին:
Երգչուհի Մադոննան նույնիսկ հենակներով է շարունակում մարզվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet