▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին սխալ են հասկացել

Փաստորեն, շատերը սխալ են հասկացել Լիլիթ Հովհաննիսյանի վերջերս հայտարարած մրցույթի բուն էությունը, դա ապացուցում է երգչուհու ֆեյսբուքյան հետևյալ գրառումը.

«Սիրելիներս,երևի շատերդ սխալ եք հասկացել մրցույթի բուն էությունը,պետք չի ուղարկել տեսահովակի մտքեր. սա գրաֆիկայի մասնագետների,անիմատորների և մոնտաժողների մրցույթ է,  այսինքն`  մասնագետները մեզ դիմելուց հետո ստանում են արդեն նկարահանած տեսահոլովակի չմշակված կադրերը և հետո մեզ ուղարկում մոնտաժված տեսահոլովակ, ոչ թե տեսահոլովակի մտքեր))

Հաջողություն եմ մաղթում մրցույթի մասնակիցներին ու սպասում եմ ձեր վերջնական տարբերակներին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացել էր Լիլիթ Հովհաննիսյանի նոր «Քեզ խաբել եմ» երգի պրեմիերան, որի վերջում երգչուհին հայտարարել էր մրցույթ` գրաֆիկայի մասնագետներին, անիմատորներին, մոնտաժային աշխատանքներ իրականացնողներին իրենց երևակայության շնորհիվ նկարահանել տեսահոլովակի վերջնական տարբերակը, քանի որ այս տեսահոլովակը նկարահանվել էր կանաչ տաղավարում:

Հիշեցնենք նաև, որ երգի պրեմիերայից անմիջապես հետո սկսեցին լուրեր շրջանառվել, թե իբր այս երգը պլագիատ է, ինչին ի պատասխան երգչուհու ամուսին և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը, asekose.am-ին փոխանցեց`«Կայքերն իրավունք չունեն տեղադրելու նման տեղեկություն, քանի դեռ հստակ չգիտեն պլագիատ է դա, թե ոչ»: 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին