▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Աիդա Սարգսյանը Միացյալ Նահանգներում է

Երգչուհի   Աիդա Սարգսյանը թեև վերջերս քիչ  է երևում հեռուստաէկրանից, սակայն շարունակում է սիրված ու սպասված մնալ :

Երգչուհին կարծում է, որ հետաքրքիր ծրագրեր չկան, չգիտես ինչու բոլորը միօրինակ են դարձել,այդ իսկ պատճառով   նրան չենք տեսնում  նաև   մերօրյա երաժշտական նախագծերում:

 Շարունակելով հավատարիմ մնալ իր ոճին, ու սկզբունքներին` Աիդան զբաղվում է երգ-երաժշտությամբ` մենահամերգներ  է ունենում Հայաստանից դուրս, որտեղ որպես կանոն նրան միշտ ջերմ են ընդունում :

Վերջին համերգը Աիդա Սարգսյանը ունեցել  է մոտ  մեկ ամիս առաջ Պյատիգորսկում:

Համերգը բարեգործական  է եղել: Հասույթի մի մասը փոխանցվել է Ստեփանակերտի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցուն: Պյատիգորսկի համերգին մասնակցել են նաև Ասատուր Ասլանյանը,  Գարիկ Ավետիսյանն ու Ալբինա Ավեդիսովան: Վերջին երկուսը ապրում և զբաղվում են երգով հենց Պյատիգորսկում: Համերգի հրավերը ստացել է Հայ համայնքի կողմից:

Աիդան Պատմում է, որ համերգը տևել է 3 ժամ և ավելի: Համերգին հնչել  են ժողովրդական, ազգագրական, էստրադային և ժամանակակից երգեր և որ ամենակարևորն է՝ կենդանի հնչողությամբ:

Այն  հարցին, թե որն է ԱՄՆ-ի և Պյատիգորսկի հանդիսատեսի  տարբերությունը, երգչուհին պատասխանեց.

 «Եթե համեմատեմ ԱՄՆ-ի հադիսատեսի հետ, Պյատիգորսկի հայ համայնքը ակտիվ չէր, նույնիսկ հայերեն դժվարանում էին խոսել » 

Հայկական hամալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Աիդա Սարգսյանը կոչ է արել սիրել իրենց լեզուն, օգտագործել այն իրենց առօրյայում և պարզ ճակատով բարձրացնել հայկական դրոշը: Երգչուհու հետ զրույցի վերջում,  հայ ուսանողները Աիդային  խնդրել են   կատարել «Լորկե» և «Ով սիրուն ,սիրուն» երգը:

Այս պահին երգչուհի Աիդա Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում, և պատրաստվում  է մենահմերգների:

Աիդա Սարգսյանը  կվերադառնա մայիսի վերջին, իսկ  մինչ այդ, հանդես կգա համերգային ծրագրերով:

 

Հեղինակ` Կարինե Գևորգյան

72157642779800853

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին