galatv.am-ը գրում է, որ Գյումրեցի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդու հետ կատարվածը դժբախտ պատահարի հետեւանք էր: Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին Վայոց ձորի զորամասերից մեկից անհետացել էր սպա Մերուժան Հարությունյանը, եւ տասնօրյա որոնողական աշխատանքներից հետո նրա դին հայտնաբերվեց Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լճից: Անհետանալուց առաջ գյումրեցի սպան խոսել էր նշանածի հետ: Հեռախոսազրույցից 15 րոպե հետո նրա հետ կրկին կապվել այլեւս հարազատները չեն կարողացել:
«Երեխայի ճակատային մասի վրա հետքեր են եղել, մյուս տեղերում որեւէ բան չկա: Աչքերի արանքում՝ քթարմատի մոտ են եղել այդ վերքերը»,- լրագրողի հետ զրույցում ասել է սպայի հորաքույրը՝ Լամարա Մանուկյանը: Թե ինչից կարող էին առաջանալ վերքերը, հարազատները չեն կարող ասել:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ և ըստ նախնական վարկածի ընկել է գետը:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում