▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեւան սիթի»-ում անչափահասներ են աշխատում.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Սեբաստիա փողոցում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նրանք ասում են. «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, եղածը մեկ ամիս ա»:

Այս սուպերմարկետի մենեջերն էլ վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով, իսկ տոնական օրերին եւ անպայման 14 տարին լրացած երեխաներին. «Աշխատանքի տեւողությունն էլ օրական 6-7 ժամ է, բայց հիմնականում 15 տարին լրացածներին ենք ընդունում»:

Մեր օրենսդրությամբ՝ 14-ից մինչեւ 16 տարեկաններին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչեւ 24 ժամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին