▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեւան մոլին» կից հսկայական «game zone» կկառուցվի.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնանկությունից հետո ՀՀ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը վերադառնում է արենա: Խաչատրյանի անվան հետ ընդհանրապես կապ չունեցող «Երեւան մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնին կից նախատեսվում է հսկայական «game zone»՝ խաղային գոտի կառուցել:

«ՀԺ»-ի տեղեկություններով, այս նպատակն իրականացնելու համար միլիոնատեր նախկին պաշտոնյայի համար փոքրիկ խոչընդոտ է առաջացել:

Բանն այն է, որ ապագա խաղային գոտին պետք կառուցվի եւ միանա «Երեւան մոլ»-ին, սակայն խաղային գոտու տարածքի եւ մոլի միջեւ տեղակայված է «Եվրոստան ույուտ» ընկերության երկհարկանի շենքը:

«Եվրոստան ույուտ» ընկերությունից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք բանակցություններ վարվո՞ւմ է իրենց հետ շենքը գնելու վերաբերյալ, սակայն ընկերության երկու հեռախոսահամարներից որեւէ մեկին պատասխանող չեղավ: «Երեւան մոլ»-ի տեղեկատուից լուրը ճշտելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ տարբեր հեռախոսահամարներ մեզ փոխանցեցին, սակայն որեւէ մեկը չպատասխանեց մեր հարցերին:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը պետական պաշտոններում իր կարիերան սկսել է 1996 թվականից եւ անդադար տարբեր պաշտոններ է զբաղեցրել մինչեւ 2016 թվականը: Խաչատրյանը 2016 թվականին ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից՝ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության հրաժարականով պայմանավորված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին