▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք օր առաջ ՖԻՖԱ-ի նախագահ վերընտրված Զեպ Բլատերը հրաժարական տվեց

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ հրաժարական է տալիս: 

Մայիսի 29-ին հինգերորդ անգամ ՖԻՖԱ-ի նախագահ վերընտրված Զեպ Բլատերը, հայտարարել է, որ հրաժարական է տալիս կազմակերպության շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալից պատճառով։ 

79-ամյա Բլատերը  ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում էր 1998 թվականից:
Մինչ արտահերթ կոնգրեսում կընտրվի նոր նախագահ, Բլատերը կպաշտոնավարի։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՖԻՖԱ-ի մի քանի կարևոր պաշտոնյաներ ձերբակալվել էին մեքենայությունների և փողերի լվացման կասկածանքով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին