ԵԹԿՊ-ի գրական ստեղծագործություն բաժնի ավարտական կուրսի նախաձեռնությամբ մայիսի 22-ին ժամը 19:00-ին Ուսումնական թատրոնում կտիրի սինթետիկ մթնոլորտ: Կարճամետրաժ «Ծխացող արշալույսներ» ֆիլմի պրեմիրան և «Աստված քեզ հետ է» մյուզիքլի անդրանիկ ցուցադրությունը միաժամանակը կհանձնվեն հանդիսատեսի դատին:
Ծխացող արշալույսներ /վավերագրական ֆիլմ
Ռեժիսորներ` Ս. Տոնականյան, Ա. Ադամյան
Սցենարի հեղինակ` Ս. Տոնականյան
Օպերատորներ` Մ. Մկոյան, Հ. Մարտիրոսյան
Հնչյունային օպերատոր` Մ. Միրզոյան
Մոնտաժը` Դիանա Դալի
Պրոդյուսեր` Ե. Դանիելյան
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՀԿ-ի կինոակումբի և ԵԹԿՊԻ-ի կինոարվեստի ամբիոնի աջակցությամբ: Ներկայացվում է ջավախքցի մարդը` որպես տեղանքի բնակիչ: Նա երիտասարդ է, նա ջավախքցի է, որ փորձում է իր աշխարհում ֆիլմ նկարել` շեշտադրելով հոգևորի ներկայությունը: Հիմնական կերպարները հեղինակներն են և բնությունը: Ոչ դասական վավերագրություն է: Հանդիսատեսին էկրանից կմատուցվի կինո կինոյի մասին` ճիշտ վավերագրած հումորով` կպատկերվի կյանքը երիտասարդների աշխատանքի միջոցով: Գերնպատակը խաչը կաթնաղբյուր տանելն է: Ֆիլմի սցենարիստը և համառեժիսոր Սոնա Տոնականյանը ասում է, որ ֆիլմը ոչ գիտական է, ոչ պատմական, առավել ևս ոչ էլ հետազոտական: Մեր հիմքը մարդն է եղել ` ջավախքցի մարդը և ֆիլմը ջավախքցու մասին է:
Մտահաղցման հեղինակ և ռեժիսոր` Լուսինե Բուղայան
Ռեժիսորի օգնական` Արման Ղալաչյան
Պարուսույց` Ալվարդ Նիկողոսյան
Պրոդյուսեր` Նվարդ Մնացականյան
«Աստված քեզ հետ է» վերնագրով մյուզիքլը պատմում է բարու և չարի անվերջ մենամարտի մասին: Սյուժեն կներկայացվի երգի բառերի և մոդեռն պարային բեմադրությունների միջոցով: Մյուզիքլը իր տեսակով թերևս առաջիններից է Հայաստանում, բեմում գրեթե բացառապես չի լինելու դեկորացիա, կերպարները լրացնում են նաև դեկորատիվ մասը: Լուսինե Բուղայանը, ով հեղինակել է մյուզիքլը, անկեղծանում է, որ նպատակներ ունի ավելի պրոֆեսիոնալ կազմով հանդես գալու, այժմ բոլոր մասնակիցները ուսանողներ են, չնայած թիմն աշախտում է պատասխանատու, սակայն դասերի պատճառով ոչ միշտ են ճիշտ ժամանակին հասցերլ փորձեր անել: Իր տեսակի մեջ սա ռեժիսորի առաջին աշխատանքն է, սակայն նա համոզված է, որ կունենա շարունակական բնույթ` արդեն իսկ նկատելի է հաջողությունը:
Երեկոյի պրոդյուսերական աշխատանքով զբաղվել է Նվարդ Մնացականյանը: Նա բոլորին սիրով հրավիրում է ներկա գտնվելու պրեմիրաներին: Համեցեք` մուտքն ազատ է:
Լիանա Պողոսյան