Այսօր՝ մարտի 8-ին, բացվել Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի նկարների «Գեղագիտությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի տոմսի արժեքը 400 դրամ է, Աշոտն ասում է՝ հատուկ հրավեր չի ուղարկել ընտանիքի անդամներին, սակայն իրենց հարմար ժամին կգան․ «Ներշնչանքիս աղբյուրը հեղափոխությունն է։ Որպես գեղանկարիչ, որպես հեղափոխական համարում եմ, որ գեղագիտությունը հեղափոխական ամենակարևոր հարցերից մեկն է։ Ես ամբողջությամբ պաշտպանում եմ հեղափոխությունը, այս ցուցահանդեսը նրա մասին է, որ ես և իմ արվեստագետ ընկերները պաշտպանում ենք հեղափոխությունը՝ նաև գեղագիտության միջոցով»,- ասել է նա։
Պատասխանելով հարցում-դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի որդին ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից, իսկ իր հայրը հարկ վճարողներին համարում է Հայաստանի թիվ մեկ հերոսը՝ Աշոտ Փաշինյանն ասել է․ «Դրա մեկնաբանության այն է, որ երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ, որովհետև հարկ չեմ վճարում այն պատճառով, որ իմ շրջանառությունը X գումարը չի գերազանցում է, և շատ լավ է, որ մեր պետության մեջ միկրոտնտեսություններն ավելի արտոնյալ պայմաններով կարող են տնտեսություն վարել․․․ Ես բիզնեսով չեմ զբաղվում, զբաղվում եմ գեղանկարչությամբ, բայց պարբերաբար պրոցեսներ են լինում, որոնց պետությունն իրա մեկնաբանությունն ունի և կարիք կա էս պետության մեկնաբանության հետ լինել ներդաշնակ․․․»։
Աղբյուրը՝ Ֆակտոր․am