▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի գտնում են, որ իրենք ավելի արժանի են, քան Հենրիխը. Մխիթարյանի մայրը` անձնագրի մասին

Գրել էինք, որ ԱԳՆ-ն հետ է վերցրել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։

 

 

 

Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինե Թաշչյանը, հraparak.am-ի հետ զրույցում ասել է, որ մոտ մեկուկես-երկու ամիս առաջ են չեղյալ համարել դիվանագիտական անձնագրիրը։ Խոսքն այն մասին է, որ նախկին պաշտոնյաները, նախկին պատգամավորները եւ այլ անձինք, որոնք նախկին իշխանությունների օրոք նման անձնագրեր են ունեցել, զրկվել են այդ անձնագրերից։ Նոր օրենքով հստակ կա այն անձանց ցանկը, ովքեր ի պաշտոնե տիրապետում են նման անձնագրեր, եւ կան մարդիկ, որոնց վարչապետի որոշմամբ տրամադրվում են դիվանագիտական անձնագրեր՝ նպատակահարմարությունից, ելումուտի կարեւորությունից, անձի պետությունում ունեցած դերակատարումից ելնելով։ Ենթադրվում էր, որ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անձինք, օրինակ՝ Տիգրան Մանսուրյանը, Հենրիխ Մխիթարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հասմիկ Պապյանը եւ այլն, պետք է ունենան նման անձնագրեր։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ուղղակի ինքը էդ դիվանագիտական անձնագրով, երբ որ իր թիմը՝ «Արսենալ» ակումբը ճամփորդում էր և ինքը վիզայի խնդիր էր ունենում, գոնե դիվանագիտական անձնագիրը ինչ-որ մի բանով օգնում էր, որ ինքը էդ վիզայի պրոցեսները չանցնի, գիտեք՝ թղթային պրոցեսներ են, փաստաթղթեր են, որոնք շատ ժամանակ էին խլում իրենից և ժամանակ չէր լինում վիզան ստանալու։ Կամ, ասենք, թե, ինքը խաղ էր ունենում և գիշերը պետք է մեկներ, որ գար հավաքականին միանար,Դուք գիտեք՝ երկրներ կան, որտեղ «պասպորտ կոնտրոլում» շատ մեծ հերթեր են լինում, և դա իրեն օգնում էր, որ դիվանագիտական անձնագրով արագ անցներ։ Բայց էդ դիվանագիտական անձնագիրը վերցրել են շատ վաղուց»,-ասել է տիկին Թաշչյանը։

-Իսկ ձեզ պատճառը հայտնե՞լ են, թե ինչու են վերցրել։

-Չէ, մենք գիտենք, որ բոլորից են վերցրել, Հենրիխն էլ խելոք ուղարկել է։ Անգլիայում մեր դեսպանությունը դիմել է, մենք ուղարկել ենք, խնդիր չենք տեսել դրա մեջ։ Եթե գտնում են՝ դա է ճիշտը, թող էդպես անեն։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին