a1plus.am-ը լուսանկար էր հրապարակել, որ արվել էր Էրեբունու թաղապետարանի հարեւանությամբ ու գրել` «2105 թվականն ավետող այս թվերը Էրեբունու թաղապետարանի հարեւանությամբ են։ Այստեղ իննսուն տարի առաջ են։ Չնայած. որ ուշադիր նայես կհասկանաս, որ տեղադրողներն են շտապել։Բայց իննսունը շատ է, չէ՞…»:
Սակայն, իրականում, նոր տարեմուտն ազդարարող թվերը լուսանկարված են գազալցակայանից, որը գտնվում է Սասունցի Դավիթ փողոցի վերջում`իսկ փողոցի սկզբից գալիք ամանորը նույն է` 2015-ը, որի «հայելային» տարբերակը ստացվում է 2105...
Չնայած հետաքրքիր է ստացվում, որ մի քանի քայլից փաստորեն կարելի է հետ նայել ու «90 տարով առաջ ընկնել»...