▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի» ԲԿ-ում 52-ամյա կինն առաջնեկ է ունեցել

Armradio.am-ը գրում է. Այսօր 52- ամյա կինն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ունեցել է առաջնեկ՝ տղա երեխա։ Փոքրիկ Մհերը ծնվել է կեսարյան հատումով։ Երեխան կշռում է 3 կգ, մոր եւ մանկան ինքնազգացողությունը բժիշկները գնահատում են բավարար։ «Երեխան շատ ժպտերես է, մայրիկն ու հայրիկը անչափ երջանիկ»,- «Ռադիոլուրին» հայտնել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան  վարիչ Անդրանիկ Պողոսյանը։

Երեխային ծնողները ամուսնացել են չորս տարի առաջ։ Բժիշկը նշել է, որ գիտության վերջին նվաճումները թույլ են տալիս բարձր տարիքով ավելի շատ կանանց երեխա ունենալ։ «Տասը տարի առաջ մենք նման դեպքեր կարող էինք երազել»,- նկատել է բժիշկ Պողոսյանը։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին