▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան «Քարֆուրը» մասամբ խլված բիզնեսի մի օրինակ է. «ՀԺ»

««Երևան մոլ» առևտրային կենտրոնում գործող «Քարֆուր» սուպերմարկետը կրճատում է իր զբաղեցրած տարածքը։

 

Ու ընդհանրապես, ակնհայտ Է, որ աշխարհահռչակ, բազմաթիվ երկրներում հաջողակ գործող «Քարֆուրի» երևանյան սուպերմարկետը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չի գործում և հիմա ստիպված է գնալ խնայողությունների։ «Քարֆուրի» այս վիճակը, անշուշտ, պայմանավորված Է այդ սուբյեկտի կառավարման թերություններով, բայց ոչ միայն։ Բացի կառավարման թերություններից, «Քարֆուրը» նաև մրցակցում է հայաստանյան ամենաազդեցիկ օլիգարխին պատկանող սուպերմարկետների ցանցի հետ, ի տարբերություն այլ առևտրային ցանցերի չի կարող աշխատել ստվերում, ներմուծումներ իրականացման հնարավորությունները խիստ սահմանափակ են և այլն, և այսպես շարունակ։ Պետք չէ մոռանալ, որ ժամանակին, երբ «Քարֆուրը» փորձում Էր իր մշակած ծրագրերով հիպերմարկետ բացել «Տաշիր գրուպի» սեփականությունը հանդիսացող «Դալմա մոլում», օլիգարխների ու ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների պահանջով «Դալմա մոլի» սեփականատեր Սամվել Կարապետյանը «Քարֆուրին» դուրս հանեց այդ տարածքից։ Իսկ կառավարությունը էական սահմանափակումներ դրեց «Քարֆուրի» գործունեության վրա, զրկելով նրան մրցակցային առավելություններից։ Այնպես որ, երևանյան «Քարֆուրը» մասամբ խլված բիզնեսի մի օրինակ Է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին