▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան լճի մոտ հայտնաբերվել է հունվարի 20-ին կորած 73-ամյա քաղաքացու դին

Ինչպես տեղեկացրել էինք` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և մինչև հունվարի 30-ը նրա գտնվելու վայրը անհայտ էր:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և Էդիկ Մադյանի հարազատների որոնողական միջոցառումների արդյունքում` հունվարի 30-ին, ժամը 12.30-ին, Երևանյան լճի բետոնապատնեշի հետևի մասում հայտնաբերվել է Մադյանի դիակը` առանց բռնության հետքերի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Կատարվում է նախաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին