Փետրվարի 20-ին գողության դեպք է տեղի ուենցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 23։30-ից մինչև փետրվարի 21-ի ժամը 12։40-ն ընկած ժամանակահատվածում «УАЗ» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին բացելու միջոցով գողացել են ավտոմեքենայում եղած գույքը։
Ինչպես գրում է ֆոտոլրաագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի հերթապահ խումբը, ինչպես նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչը, օդամղիչ պոմպը և ընթացագործային գործիքներ։ Դեպքի փաստով Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է սիրված դերասան, Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանին, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող։