▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին

Դիտեք նաև՝

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել:

Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հայկ Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 համակարգիչ և 2 բազմոց:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնւոմ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ «անձնական ուենցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Շահինյանը Արաբկիրի նախկին թաղապետն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին