|
Հանրապետության գլխավոր հիդրօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է մոտեցող ակտիվ ցիկլոնի մասին։ «Այսօր ցերեկը մինչև դեկտեմբերի 27-ի կեսօր Հանրապետության առանձին հատվածներում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ժամերից դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան կտեղա ձյուն, դեկտեմբերի 28-ի ցերեկը տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն և կպահպանվեն միայն Վայոց ձորի ու Սյունիքի մարզում։ Դեկտեմբերի 27-ին և 28-ին լեռնային առանձին մարզերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ը Հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի մոտ 5-7 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ժամերին, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն, 28-ի ցերեկային ժամերին տեղումները ժամանակավորապես կդադարեն»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։ |
«Երևանում սպասվում է ձյուն»․ Գագիկ Սուրենյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


