▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում նոր «բանդա» է վնասազերծվել. shamshyan.com

 

Երեւանում նոր «բանդա» է վնասազերծվել, որի անդամները խոստովանել են, որ 2011թ-ին «բանդային» վերագրվող գողություններն իրենք են կատարել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: Նրա խոսքով, այդ «բանդան» շաբաթներ առաջ է վնասազերծվել, և նրա անդամները խոստովանել են նաեւ, որ 2011թ-ին վնասազերծված «բանդային» վերագրվող գողություններն էլ են իրենք կատարել: «Հիմա չեն տարածում, որ, ոնց որ ասում են՝ չխայտառակվեն»,- ասաց Սուրիկ Հակոբյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ հավանաբար դա է պատճառը, որ դատերն այդքան հետաձգվում են: «Երեւի փորձում են հասկանալ, թե ինչ կարող են անել: Բա մենք այս 3 տարի է, այդքան ասացինք, որ մեր երեխաները մեղավոր չեն, փնտրեք իրական հանցագործներին: Դուք գիտե՞ք այս անհիմն մեղադրանքի հետևանքով քանի ընտանիք կործանվեց, քանիսը մահացան ու քանիսի առողջությունը քայքայվեց, քանի ծնող, չդիմանալով վշտին, մահացավ, քանի երեխա առանց ծնող մնաց: Հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի, բայց հուսով ենք, որ արդարությունը կհաղթանակի»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը: Ինչ վերաբերում է Արտյուշա Հակոբյանի առողջականին, Սուրիկ Հակոբյանը նշեց, որ որդին հիմա լավ է: Ավելի վաղ նա SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր որդուն՝ Արտյուշա Հակոբյանին, մեկուսարանում թունավորել են: «Որդուս մինչեւ վերջին` երեկվա դատավարությունը, 1 ամիս առաջ եմ տեսել. Նորմալ, առողջ մարդ էր: Երեկ, երբ տեսա, 13-14 կիլոգրամ նիհարել էր: Ինքնազգացողությունն էլ է վատ: Գույնը՝ սեւացած, կապտած, իսկ ինքը ահավոր թույլ է: Բա չեն թունավորել, ի՞նչ են արել: Բեզպրեդելի երկիր ա»,- ասել էր Սուրիկ Հակոբյանը: Իսկ ավելի ուշ պարզվել էր, որ Արտյուշա Հակոբյանը խպիպ (зоб) ունի: SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող 20-ամյա Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Իսկ նրա հայրը վշտից մահացավ: Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանության կողմից վնասազերծված բանդայի անդամ Արման Դալլաքյանը` «Կոլոտ Արման» մականունով սեպտեմբերի 6-ին անհասկանալի հանգամանքներում մահացավ դատապարտյալների հիվանդանոցու: Ավելի վաղ տեղեկացրել էինք նաեւ, որ 2011 սեպտեմբերի 23-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց 16 անձ: Iսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ: Ավելի ուշ 16 ձերբակալվածներից 10-ը ազատ արձակվեցին:
Մանրամասները՝SHAMSHYAN.com-ում

shamshyan.com-ը գրում է, որ Երեւանում նոր «բանդա» է վնասազերծվել, որի անդամները խոստովանել են, որ 2011թ-ին «բանդային» վերագրվող գողություններն իրենք են կատարել: Այս մասին կայքի  թղթակցի հետ զրույցում ասաց Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: Նրա խոսքով, այդ «բանդան» շաբաթներ առաջ է վնասազերծվել, և նրա անդամները խոստովանել են նաեւ, որ 2011թ-ին վնասազերծված «բանդային» վերագրվող գողություններն էլ են իրենք կատարել: «Հիմա չեն տարածում, որ, ոնց որ ասում են՝ չխայտառակվեն»,- ասաց Սուրիկ Հակոբյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ հավանաբար դա է պատճառը, որ դատերն այդքան հետաձգվում են: «Երեւի փորձում են հասկանալ, թե ինչ կարող են անել: Բա մենք այս 3 տարի է, այդքան ասացինք, որ մեր երեխաները մեղավոր չեն, փնտրեք իրական հանցագործներին: Դուք գիտե՞ք այս անհիմն մեղադրանքի հետևանքով քանի ընտանիք կործանվեց, քանիսը մահացան ու քանիսի առողջությունը քայքայվեց, քանի ծնող, չդիմանալով վշտին, մահացավ, քանի երեխա առանց ծնող մնաց: Հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի, բայց հուսով ենք, որ արդարությունը կհաղթանակի»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը: Ինչ վերաբերում է Արտյուշա Հակոբյանի առողջականին, Սուրիկ Հակոբյանը նշեց, որ որդին հիմա լավ է: Ավելի վաղ նա կայքի  թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր որդուն՝ Արտյուշա Հակոբյանին, մեկուսարանում թունավորել են: «Որդուս մինչեւ վերջին` երեկվա դատավարությունը, 1 ամիս առաջ եմ տեսել. Նորմալ, առողջ մարդ էր: Երեկ, երբ տեսա, 13-14 կիլոգրամ նիհարել էր: Ինքնազգացողությունն էլ է վատ: Գույնը՝ սեւացած, կապտած, իսկ ինքը ահավոր թույլ է: Բա չեն թունավորել, ի՞նչ են արել: Բեզպրեդելի երկիր ա»,- ասել էր Սուրիկ Հակոբյանը: Իսկ ավելի ուշ պարզվել էր, որ Արտյուշա Հակոբյանը խպիպ (зоб) ունի: shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող 20-ամյա Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Իսկ նրա հայրը վշտից մահացավ: Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանության կողմից վնասազերծված բանդայի անդամ Արման Դալլաքյանը` «Կոլոտ Արման» մականունով սեպտեմբերի 6-ին անհասկանալի հանգամանքներում մահացավ դատապարտյալների հիվանդանոցու: Ավելի վաղ տեղեկացրել էինք նաեւ, որ 2011 սեպտեմբերի 23-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց 16 անձ: Iսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ: Ավելի ուշ 16 ձերբակալվածներից 10-ը ազատ արձակվեցին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին