▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում մրցանակ են հանձնել ադրբեջանական բանկին

Երևանում մրցանակ են հանձնել ադրբեջանական բանկերից մեկին:  Банк Республика-ն Ադրբեջանում դինամիկ և կայուն զարգացող առաջատար բանկերից է: Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-երը, հենց այս խոսքերով է ներկայացվել ադրբեջանական բանկը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից մրցանակի հանձնման ժամանակ։

Մրցանակը հանձնվել է ՎԶԵԲ-ի 2023 թվականի տարեկան հանդիպման ժամանակ տեղի ունեցած արարողության ժամանակ։ Արարողությանը ներկա է եղել նաև բանկի ադրբեջանցի կառավարիչներից մեկը:

Նշվում է, որ հիշյալ բանկն ունի լայն տարածաշրջանային ցանց և հանդիսանում է Ադրբեջանի 5 խոշորագույն բանկերից մեկը:

 «Հրապարակ օրաթերթ»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին