Անկացման օրը՝ օգոստոստի 22
Անցկացման վայրը՝ Կարապի լճի շրջակայք
Միջոցառման սկիզբ՝ 18։00
Միջոցառման ավարտ՝ 23։00
Միջոցառման տևողությունը՝ 5 ժամ
Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպում է Երևանի Գարեջրի փառատոն։
Միջոցառման նպատակը՝
Հանրությանը ներկայացնել և ծանոթացնել հայկական գարեջրի առանձնահատկություններին, ինչպես նաև մեկ հարթակի ներքո համախմբել հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին։
Երևան քաղաքում զարգացնել փառատոնային զբոսաշրջությունը։
Միջոցառմանը մասնակցում են՝
«Երևանի գարեջրի» գործարանը /Կիլիկիա ապրանքանիշով/, Գյումրի և Ալեքսանդրապոլ գործարանները, Սևանի գարեջրի գործարանը, «Բեռլիներ» ընկերությունը, «Beer Academia» փաբ–գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Riders» փաբը, «Պեպսի» ընկերություն /«Լեյս» չիփսերի ապրանքանիշով/, «Karloff» գարեջրատունը, Խեցգետնակերների ֆեդերացիա, Գարեջուր սիրողների ֆեդերացիան։
Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով /կենդանի հնչողությամբ հանդես կգա «Alexandrapol» բենդը/։
Միասի՛ն վայելենք երևանյան ամառային երեկոն ու հայկական գարեջուրը։
Փառատոնի էջը ֆեյսբուքում