Այս տարվա առաջին աշխատանքային օրը սկսվեց կողոպուտով` տարել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին (հեղ. Արա Սարգսյան):
Անհաջող փորձ է արվել գողանալու նաև Արա Սարգսյանի կիսանդրին:
Ոչ շատ վաղուց` 2008-ին գողացվել էր Հրաչյա Աճառյանի բրոնզե քանդակը:
Հետո Լևոն Ներսիսյանի...
Ըստ ոստիկանության տվյալների` Հայաստանի Հանրապետությունում 2008 թ.-ից 2010 թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ Քր.օր.-ի 180 հոդվածի («Առանձնակի արժեք ունեցող առարկաները հափշտակելը») հատկանիշներով նախատեսված 4 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ Քր.օր.-ի 185 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առաջացրել է պատմական, գիտական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների ոչնչացում կամ վնասում») նախատեսված 1 դեպք եւ 264 հոդվածի («Պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը») հատկանիշներով նախատեսված 2 դեպք:
Էլլա Կանեգարյանի ֆեյսբուքյան էջից