Shamshyan.com-ը գրում է. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ են եկել երկվորյակ տղաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղաները ծնվել են առողջ, իսկ նրանց մոր՝ 30-ամյա Նաիրա Բաղդասարյանի ինքնազգացողությունը, ով մասնագիտությամբ վարսահարդար է, նույնպես լավ է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաները Ն. Բաղդասարյանի և նրա ամուսնու՝ 39-ամյա Դավիթ Սահակյանի 3-րդ երկվորյակ տղաներն են: Դ. Սահակյանն ու Ն. Բաղդասարյանն ամուսնացել են 2006 թվականին: 2007 թվականին ունեցել են առաջին երկվորյակ տղաներին՝ Արծրունին և Սահակին, 2010 թվականին ամուսինները կրկին ունեցել են երկվորյակ տղաներ՝ Նորիկին և Սարգսին, և այսօր նրանց ընտանիքը Հայոց բանակը համալրեց ևս 2 հրաշք բալիկներով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: