▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ցուցարարները բարիկադներ են կառուցել. միջազգային մամուլի արձագանքը

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

«Երևանում վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Մայիսի 13-ի վաղ առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն աղբամաններով և փողոցային նստարաններով փակել են Երևանի մի շարք փողոցներ»,- գրում է Eurasia Daily-ն։

«Ցուցարարները փորձում են փակել Երևանի ծանրաբեռնված ճանապարհները, մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտան, Ազատության և Կոմիտասի պողոտան, Թբիլիսյան խճուղին»,- գրում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։

«Երևանում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մասին կառավարության որոշման: Ցուցարարները երթեր են կազմակերպում դեպի մայրաքաղաք և փակում գլխավոր մայրուղիները։ Բողոքի ակցիաների առաջնորդ, Տավուշի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը սպառնում է Փաշինյանի կառավարությանը իմպիչմենտով։ Իրենց հերթին, իշխանություններն ասում են, որ պետական հեղաշրջում է նախապատրաստվում»,- նշում է ֆրանսիական RFI-ն։

«Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները Փաշինյանին որակում են որպես «կապիտուլյանտ» և սպառնալիք՝ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը»,- ընդգծում է Eurasianet-ը։

«Ցուցարարների առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ «հողային համաձայնության» պատճառով, որի համաձայն՝ Հայաստանի տարածքի մի մասը հանձնվում է Ադրբեջանին»,- հայտնում է Radio Free Europe-ը։

***

Բողոքի ակցիաներ են ոչ միայն Թբիլիսիում, այլև Երևանում, գրում են վրացական լրատվամիջոցները՝ ակցիաներից կադրեր հրապարակելով։ «Վաղ առավոտյան Հայաստանի մայրաքաղաքում ձերբակալվել է Ադրբեջանին սահմանամերձ գյուղերի հանձնման դեմ բողոքող 88 քաղաքացի»,- գրում է «Спутник Грузия»-ն։

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին