▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանում ադրբեջանական թաղեր են ստեղծվելու, որտեղ հայը վախենալու է մուտք գործել». Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հարցազրույցներից մեկում զգուշացնում է` սողացող թրքացման հետևանքով Երևանում ստեղծվելու են ադրբեջանական գետտոներ:

«Պատկերացնո՞ւմ եք` վաղը Երևանում կարող են առաջանալ ադրբեջանական թաղամասեր: Ընդ որում, Ադրբեջանից Հայաստան գալու են ամենալկտի, ամենաագրեսիվ ադրբեջանցիները: Ու հայն արդեն կվախենա անգամ մտնել այդ գետտոները, որովհետև այնտեղ իրեն կարող են մորթել: Ու ՀՀ-ի ոստիկանությունը ոչ մի ադրբեջանցու չի կարող պատժել, որովհետև Ալիևը դա կհամարի ռևանշիզմ: Սողացող թուրքացում է տեղի ունենում, այսօր ուրախ քեֆեր անող հանրությունը սա պիտի հասկանա»,- նշում է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին