▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի տոնը 70 մլն դրամ արժողությամբ նորացված երգերով նշելու փոխարեն քանի՞ հեղեղատար կկառուցվեր»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսյան հորդառատ անձրևներից անցել է ավելի քան երեք ամիս, ու մենք կրկին տեսանք Վենետիկ հիշեցնող Երևան։
Ամառը վերջացավ` այսօր վերջին օրն է, և հաշվի առնելով հարցի կարևորությունն ու հրատապությունը՝ հետաքրքիր է, թե քանի՞ մետր հեղեղատար համակարգ կառուցվեց կամ վերանորոգվեց այս ընթացքում։
Երևանի տոնը 70 մլն դրամ արժողությամբ նորացված երգերով նշելու փոխարեն քանի՞ հեղեղատար կկառուցվեր։ Բայց դե անվտանգային լուրջ խնդիրներից շեղելու համար մարդկանց պետք է ապահովեն «շոուներ»»։

Դիտեք նաև՝

***

***

***

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի գրառումը․ «Երեկ ապագան եկավ անձրևի տեսքով։ Վայելեք ձեր ընտրությունը։ Մարդիկ, որ կյանքներում ՈՉ մի լավ բան չէին արել՝ ո՞նց են երկիր կամ քաղաք կառավարելու»։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում վերը բերված տեսանյութներն  է տարածել՝ գրելով․ «Ծովից ծով Հայաստա՞ն էիք ուզում, արդեն ունենք»։

***

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․ «Գետառը փակվեց, Երևանը գերկաուցապատվեց, բուֆեր անտառները, որ օդի հոսքերն ու ջերմությունն էին կառավարում կտրվեցին, ջրատարները խցանվեցին, աղբավայրը դարձավ մղձավանջ, ջրաթափանց մակերեսները փակվեցին, հաստաբուն ծառերը՝ փողոցների երկայնքով, որոնք ջրի հոսքերի կառավարիչներ են, գազանաբար կտրվեցին… Ավելի է վատանալու ամենը, ասում եմ, որպես կոմունալ հիգիենայի մասնագետ, այս ոլորտի բոլոր օրենքները խախտված են… Քաղաքաշինության ամբողջ կոմունալի բաժինը ստորադասեցիք բիզնես ագահ շահին, Երևանը դարձրիք ներդրումային դաշտ, բայց կորցրեցիք մարդուն (выплеснули ребенка вместе с водой), ում երջանիկ և առողջ կյանքի երաշխիքը սահմանադրությամբ ամրագրված է։ Խորհրդային Միության փլուզումից մինչ օրս, ագահորեն վաճառքի է հանված քաղաքի հողերը, անկախ նրանց նշանակությունից քաղաքի օրգանիզմի համար։ Դուք «տրոմբոզ» եք ստեղծել ամենուրեք, նայեք վիճակին քաղաքի ու կառավարման որակը կհասկանաք։ «Նախկին» «ներկա» ջութակի կոնցերտի դիրիժորը նույնն է, 34 տարի։ Կոմունիստին հաղթեց ՀՀՇ-ն, նրանց ՀՀԿ-ն, հետո ՔՊ-ն, ո՞րն է հաջորդը…»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ անդրադարձել էի ջրատարների մաքրության խնդրին, նշել, որ դրանք տարիներ շարունակ պատշաճ կերպով չեն մաքրվում՝ կուտակելով հող, ավազ, տերևներ։
Սրանով պարտավոր են զբաղվել քաղաքային իշխանությունները, մինչդեռ, ամեն հորդառատ անձրևից հետո տեսնում ենք նույն պատկերը՝ ջրի մեջ կորած Երևանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությանը մեղադրելուց զատ, լավ կլիներ, որ «Ֆեստիվառներին» միլիոնավոր դոլարներ հատկացնող իշխանությունները հոգային օրեցոր ընդլայնվող մայրաքաղաքում սակավաթիվ հեռացման համակարգերի, հեղեղատարների կառուցման մասին։
Քաղաքային իշխանությունների կողմից անտարբերության մատնված խնդրի հետևանքով շարունակաբար տուժում են մեր քաղաքացիները, վնասվում է վերջիններիս գույքը, կրում են ֆինանսական մեծ վնասներ»։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դուք սովորական կառավարում չեք կարողանում իրականացնել, ուր մնաց՝ ճգնաժամային իրավիճակներ կառավարեք։
Կայծակի հարվածից հայկական ատոմակայանում վթար եղավ, երեկ հորդ անձրևները Երևանը Վենետիկ սարքեցին, Տավուշում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքները՝ միջպետական ճանապարհի քանդված հատվածները չեն նորոգվել, Հայաստանը տոչորվում է էլեկտրական հոսանքի, խմելու ջրի պարբերաբար անջատումներից։ Դուք սովորական կառավարում չեք կարողանում իրականացնել, ուր մնաց ճգնաժամային իրավիճակում, օրինակ՝ պատերազմի ժամանակ, կարողանաք կառավարել։ Բոլոր խայտառակ ձախողումների պատճառով վաղուց պետք է հեռացած լինեիք, սակայն իշխանության կերակրատաշտին սոսնձվել, չեք պոկվում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին