Այսօր 1 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանն ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։
Այս առիթով թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյանի իր էջում գրել է. Շնորհավորում եմ սիրելի բարեկամիս, ազնվագույն մտավորականին, ճշմարիտ քաղաքացուն: Վստահ եմ, որ վերջապես մեր սիրելի ինստիտուտը դուրս կգա վայրիվերումների հորձանքից, ինստիտուտ կվերադառնան հանիրավի նեղացված ու ինչ-որ մեկի ամբիցիաների պատճառով հեռացված մանկավարժները: Փորձությունները, որոնց ենթարկվեց մեր բուհը, կմնան հեռվում, դուրս կմղվեն հոռի մոտեցումներն ու այն կիսատ-պռատությունները, որոնք ներդրվել էին, հատկապես ուշադրություն կդարձվի մասնաճյուղերին և մասնավորաբար Վանաձորի մասնաճյուղին, որը դարձել է հակաբուհական կառույց...ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ... Օ՜ն առաջ...